Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. մամուլ
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ը հաջող է համարում «Ռուբեժ» միջմայրցամքային նորագույն բալիստիկ հրթիռի փորձարկումը, որն իրականացվել է 2015 թվականի մարտի 18-ին Կապուստին Յար զորավարժարանում:
Հրթիռը ճշգրիտ կերպ խոցել է պայմանական թիրախը: Թերթի տվյալներով՝ զինվորականները պատրաստ են մոտ ժամանակներս սկսել այդ հրթիռի ծավալումը: ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաև հրթիռը մշակողները, դեռ չեն մեկնաբանում տվյալ տեղեկատվությունը:
Որոշակի տվյալներով՝ հրթիռի հեռահարությունը կազմում է 5500 կիլոմետր: