Պարանոցի սև հետքերը հեռացնելու 2 արդյունավետ դեղատոմս
Դեմքի մաշկը մաքրելիս՝ երբեմն ուշադրություն չենք դարձնում պարանոցի հատվածին: Մարդկանց մեծամասնությունը դեմքը լվանալիս չի հասնում պարանոցի շրջանին: Կապ չունի, թե որքան լավ վիճակում է դեմքի մաշկը, պարանոցի հետքերը կարող են փչացնել ամբողջ տպավորությունը:
Healthyandnaturallife.com կայքը ներկայացնում է, թե ինչ կարող եք անել տան պայմաններում, որպեսզի մաքրեք պարանոցի մաշկը: Ներկայացնում ենք մի քանի բնական միջոցներ, որոնք կվերականգնեն պարանոցի մաշկի բնական գույնն ու գեղեցկությունը:
Կիտրոնի հյութ
Կիտրոնն ունի սպիտակեցնող հատկություն: Հենց դա էլ կօգնի ձեզ ազատվել պարանոցի մաշկի մգացած գույնից: Հավասար քանակով խառնեք կիտրոնի հյութն ու ջուրը: Ստացված զանգվածը քնելուց առաջ քսեք մաշկի մուգ հատվածին: Կրկնեք գործողությունն ամեն օր՝ մեկ ամիս շարունակ:
Մինչ սնուցող միջոցներ օգտագործելն ազատվեք մաշկի մեռած բջիջներից: Այս բջիջներն առաջացել են պարանոցի մաշկի ոչ ճիշտ խնամքի արդյունքում: Միակ բանը, որը ձեզանից կպահանջվի, վարսակն է: Պարզապես աղացեք վարսակը և վրան ավելացրեք մի փոքր տոմատի մածուկ: Վարսակն աղալիս ուշադրություն դարձրեք, որպեսզի այն չվերածվի փոշու, քանի որ կարող է կորցնել խոնավեցնող հատկությունը:
Քսեք այս խառնուրդը պարանոցին և թողեք 20 րոպե այդպես մնա: 20 րոպե անց ջրով թրջեք մատները և սկսեք տրորել պարանոցի այդ հատվածը: Սառը ջրով լվացեք պարանոցը, այնուհետև խոնավեցնող քսուք օգտագործեք: Կրկնեք այս գործողությունը շաբաթը 3 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը