Բաժիններ՝

Ինչպե՞ս ազատվել տանը տհաճ հոտից

ostarmenia.com-ը ներկայացնում է արագ և որակյալ միջոց տանը տհաճ հոտը վերացնելու համար։ Այս հարցում միշտ արդյունավետ է օգտագործել հայտնի ապրանքատեսակների օդամաքրիչ հատկությամբ օժտված միջոցներ։

Իսկ մենք առաջարկում ենք մեկ այլ միջոց, որն անհրաժեշտ չէ նույնիսկ գնել։ Այս հիանալի մաքրման միջոցը պատրաստելու համար պահանջվում են այնպիսի նյութեր, որոնք կգտնվեն անգամ ձեր տանը, իսկ այն պատրաստելը ձեզանից կխլի ընդամենը 5 րոպե։

Անհրաժեշտ է․

  • հագուստի լվացման միջոց
  • փխրեցուցիչ (սոդա)
  • աերոզոլի դատարկ շիշ

Առաջին հերթին, հարկավոր է աերոզոլի դատարկ շշի մեջ լցնել երեք ճաշի գդալ հագուստի լվացման միջոցներից, այնուհետև ավելացնել այնտեղ 600մլ տաք ջուր (կախված շշի տարողությունից)։ Նյութի արդյունավետությունը ստուգելու համար կարելի է օգտագործել քիմիական սոդա։

Ահա այս խառնուրդը կօգնի ազատվել տանը ցանկացած հոտից։

 

Պատրաստեց  Նենսի Մկրտչյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս