ԵՏՄ-ին անդամակցել ցանկացողները պետք է հավատարիմ գտնվեն մեր մշակած սկզբունքներին. Լուկաշենկո
Новости Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման (Պուտինի ու Նազարբաևի հետ) արդյունքներով ԵՏՄ-ին անդամակցել ցանկացող երկրներին կոչ է արել հավատարիմ գտնվել կազմակերպության մշակած սկզբունքներին.
«Մենք նաև քննարկել ենք մեր տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության հարցը: Միանշանակ հաստատեցինք մեր անհաղթահարելի ցանկությունը, որ մեր միությանը նոր անդամակցողները հավատարիմ գտնվեն այն դասական սկզբունքներին, որոնք մենք մշակել ենք երեքով:
Մեզ համար թանկ է արժեցել այս միության ձևավորումը, դրա համար էլ նոր անդամներն ամեն դեպքում պետք է հավատարիմ գտնվեն այն սկզբունքներին, որոնց մշակել ենք մենք»: