«Ժառանգությունը» հանդիպել է Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանի հետ

Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության ու ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպմանը, որին հրավիրված էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում «Ժառանգության» անդամները ներկայացրին Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին առնչվող խնդիրների վերաբերյալ կուսակցության մոտեցումները: Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

 

Տեսանյութեր

Լրահոս