Հրդեհված բնակարանի հյուրասենյակում դիակ է հայտնաբերվել
Մարտի 18-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 63/1 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում այրվել է թախտ, որը մարվել է հարևանների ուժերով. բնակիչները բացակայում են:
Տեղեկատվություն է ստացվել հյուրասենյակում հայտնաբերվել է դի:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն