Հայաստան ներկրվող նոր «Opel» և «Chevrolet» մոդելների մեքենաները կթանկանան. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռուսական ԶԼՄ-ները երեկ տեղեկացրեցին, որ Ռուսաստանից հեռանում են ավտոարտադրող «Opel» և «Chevrolet» ընկերությունները: Այս որոշումը նշված ընկերությունները կայացրել են Ռուսաստանում իրենց արտադրած ավտոմեքենաների վաճառքների կտրուկ նվազման պատճառով:
Սա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև հայկական ավտոշուկայի վրա: Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող նոր «Opel» և «Chevrolet» մոդելների մեքենաների մեծագույն մասը հավաքված է Ռուսաստանում: Այդ ընկերությունների հեռացումը նշանակում է, որ մեր ավտոդիլլերները այդ մոդելների մեքենաները պետք է սկսեն ներկրել այլ երկրներից:
ՌԴ-ից ներկրվող ավտոմեքենաները մաքսային որոշ արտոնություններ ունեն, իսկ դա նշանակում է, որ այլ երկրներից ներկրվող «Opel» և «Chevrolet» մեքենաները կսկսեն ներկվել առանց մաքսային արտոնությունների և որոշակիորեն կթանկանան: Եթե խոսքը վերաբերեր միայն այս երկու ընկերությանը, ապա դա այնքան էլ էական չէր լինի:
Բայց ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքների ծավալները նվազել են մեկ երրորդով, ինչը նշանակում է, որ նման խնդրի առաջ կարող են կանգնել նաև այլ ավտոարտադրողներ: Այդ դեպքում ազդեցությունը մեզ վրա կլինի ավելի շոշափելի»,-գրում է թերթը։
Կարդացեք՝ թերթի այսօրվա համարում։