Ազնավուրը մտադիր է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ տալ Վատիկանում
Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես գալ Վատիկանում, հայտնում է Panarmenian.net-ը` «ՌԻԱ Նովոստի»-ի վրա հղումով անելով:
Ըստ գործակալության տեղեկությունների, Ազնավուրը մարտի 18-ին ներկա էր գտնվելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելությանը, որտեղ մտադիր է խոսել նրա հետ համերգի մասին:
Հռոմի պապին մոտ աղբյուրները հայտնել են, որ Ֆրանցիսկոս Առաջինը լավատեղյակ է Ազնավուրի ստեղծագործությունների և լսում է աշխարհի ամենահայտնի հայերից մեկի երգերը:
Մանրամասներն` սկզբնաղբյուրում: