Բաժիններ՝

Յացենյուկն Ուկրաինայի ՊՆ-ից պահանջել է մարտական պատրաստության բերել զինված ուժերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից ու Գլխավոր շտաբից պահանջել է մարտական լրիվ պատրաստության բերել զինված ուժերը:

Յացենյուկն այդ մասին հայտարարել է Ուկրաինայի շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Յացենյուկի խոսքերով՝ դա է պահանջում Դոնբասում հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Յացենյուկը հավելել է, որ ԱԻՆ-ը պետք է իրականացնի բնակչության քաղաքացիական պաշտպանության աշխատանքներ և մասնավորապես ստեղծի ռմբապաստարաններ:

Յացենյուկը ՆԳՆ-ից և Ուկրաինայի ողջ իրավապահ համակարգից պահանջել է պայքարել ահաբեկչության դեմ և հետապնդել յուրաքանչյուրին, ով ոտնձգություն կգործի ուկրաինացիների կյանքի ու Ուկրաինայի անկախության վրա:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մարտական լիովին պատրաստության են բերվել Հյուսիսային նավատորմը, Արևմտյան ռազմական օկրուգի առանձին զորամիավորումներն ու օդա-դեսանտային զորքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս