Պուտինը կարգադրել է մարտական պատրաստության բերել Հյուսիսային նավատորմն ու օդա-դեսանտային զորքերը
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հրամայել է այսօր առավոտյան ժամը 08.00-ից մարտական լիովին պատրաստության բերել Հյուսիսային նավատորմը, Արևմտյան ռազմական օկրուգի առանձին զորամիավորումներն ու օդա-դեսանտային զորքերը:
Դա տեղի է ունեցել այդ զորքերի հանակարծակի ստուգման շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքերով՝ մարտունակության հանկարծակի ստուգումն առնչվում է 38.000 զինծառայողի, 3360 միավոր ռազմական տեխնիկայի, 41 նավի, 15 սուզանավի, 110 ինքնաթիռի ու ուղղաթիռի:
Միևնույն ժամանակ այդ զորամիավորումների հրամանատարները ստացել են գործելու ցուցումների փաթեթ: Սրանից առաջ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգեը հայտարարել է, որ Ռուսաստանի հանկարծակի զորավարժությունները հարուցում են լուրջ մտահոգություն: