Կյանքն անհետաքրքիր կլիներ առանց բամբասանքների. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԶԼՄ-ներում իր առողջական խնդիրների մասին շրջանառավող լուրերը, հայտարարել է, որ կյանքն անհետաքրքիր կլիներ առանց բամբասանքների:
Պուտինն այս մասին հայտարարել է այսօր Սանկտ Պետերբուրգում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման ժամանակ: Աթամբաևն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը հիանալի մարզավիճակում.
«Նա ոչ միայն քայլում է, այլև արագ ավտոմեքենա է վարում: Հենց նոր նա ինձ ման ածեց (պալատի) տարածքում, ինքն էր նստած ղեկին: Սա նրա համար, որ չլինեն բամբասանքներ»:
Մարտի 11-ին Reuters-ը հայտնել էր, որ հնարավոր է՝ Պուտինը հիվանդացել է, և հենց դրա համար չի երևում հանրության շրջանում, և հետաձգել է Աստանայում Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հետ իր հանդիպումը: