Բաժիններ՝

Քրիստ Վարդանյանի ու Սամվել Հակոբյանի սպանությունները փոխկապակցվա՞ծ են. «Փաստինֆո»

31-ամյա Քրիստ Վարդանյանի և 34-ամյա Սամվել Հակոբյանի (մականունը՝ «Մոստիկ»)՝ երկուսն էլ նախկինում դատված, մահվան դեպքերի գործերը միավորվել են մեկ վարույթում՝ դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման շահերից ելնելով: Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Նույն աղբյուրից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք երկուսն էլ իրենց մահվանը նախորդած ժամանակահատվածում գտնվել են նույն վայրում և բացահայտման շահերից ելնելով՝ որոշվել է երկու գործերն էլ քննել նույն վարույթի շրջանակներում։ Քննությունը պետք է պարզի, թե որքանով են կապակցված այդ երկու մահերը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս