ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորի խո՞ւմբ կձևավորվի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թերևս մինչև հաջորդ քառօրյա գլուխ կբերվի ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորի խմբի ձևավորումը։ Արդեն իսկ ճշգրտվում են ֆորմատն ու անելիքները, որպեսզի նոր խումբը հանդես գա իբրև ինքնուրույն միավոր, բայց իրականում խմբում ընդգրկվածները հարկ եղած դեպքում խորհրդարանի քվեարկությունների ժամանակ կաջակցեն իշխող ՀՀԿ-ին։
Համաձայն Աժ կանոնակարգ օրենքի 15-րդ հոդվածի, առնվազն 10 պատգամավոր կարող է ստեղծել պատգամավորական խումբ՝ Աժ նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց հայտարարությունը։ Մինչև վերջին օրերն Աժ-ում համապատասխան թվով անկախ պատգամավորներ չկային, բայց Մելիք Մանուկյանի, Աբրահամ Մանուկյանի և Մուրադ Գուլոյանի դիմումներից հետո թիվն ապահովվեց»։
Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։