Բաժիններ՝

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում և Արգավանդ գյուղում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Իսակովի պողոտայի` Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիայի փողոցն ընկած հատվածի, նրան հարակից մասնավոր տնատիրությունների ու հանրային բաժանորդների, Շահումյան 4-րդ փողոցը մասնակի, Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքների, Շահումյան 6-րդ փողոցի թվով 6 մասնավոր տնատիրությունների, «Եռաբլուր» պանթեոնի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-յի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբույր», «Ուրարտու» ռեստորանային համալիրների, «Արարատ Մոթորս», «Տոյոտա», «Աուդի» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, «Հողագիտական» ինստիտուտի, «Փորձագիտական» լաբորատորիայի, «Գունավոր» տպարանի, Պաշտպանության Նախարարության լաբորատորիայի,

• Արմավիրի մարզի` Արգավանդ գյուղի կենտրոնական և նրան հարակից փողոցների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս