Բարձր դասարաններում անհրաժեշտ է բոլոր առարկաները դասավանդել անգլերենով. Նազարբաև
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/Nazarbaev-vzaimnye-sanktsii-Zapada-i-Rossii-negativno-povliyayut-na-EAES.jpg)
Эхо Москвы ռադիոկայանի փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է կրթական արմատական բարեփոխում: Այս մասին հայտնել է տեղի NUR.KZ պորտալը:
Նազարբաևի կարծիքով` բարձր դասարաններում անհրաժեշտ է բոլոր առարկաները դասավանդել անգլերենով: Նազարբաևը` որպես օրինակ, մատնանշել է Մալայզիան ու Սինգապուրը: Նազարբաևը նաև ընդգծել է, որ անգլերենի հետ մեկտեղ պետք է երեխաներին սովորեցնել ռուսերեն ու անգլերեն: