Վահան Բաբայան. «Լևոն Տեր-Պետրոսյանն իրավասու է իր կուսակցության հետ կապված հարցերից խոսել»

«Բարգավաճ Հայաստանը» վաղվա արտահերթ համագումարում կտա հասարակությանը հուզող հարցերի պատասխանները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:

Մեր հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն այլևս չի՞ պայքարելու իշխանության դեմ, եթե Մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ընդդիմադիր միակ ուժը ՀԱԿ-ն է, Վ.Բաբայանը պատասխանեց. «Ո՞վ է նման բան ասել: Լևոն Տեր-Պետրոսյանն իրավասու է իր կուսակցության հետ կապված հարցերից խոսել: Մեր կուսակցության մարտավարության վերաբերյալ հայտարարություն դեռ չի եղել»:

 

Թե ի՞նչ մեծ ճնշումներ են եղել իշխանության կողմից, որ հանկարծ ԲՀԿ-ից միանգամից արտահոսք սկսվեց, պատգամավորը նշեց, որ անիմաստ, մեծ խոսակցություններ են, իսկ կուսակցությունից հեռանալը մարդկանց իրավունքն է. «Մարդկանց սուբյեկտիվ գործն է: Ես կարծում եմ, որ մարդիկ իրենք պետք է որոշեն ինչով զբաղվել: Ես էլ եմ պատգամավոր, իմ վրա որևէ ճնշում չկա»:

 

Տեսանյութեր

Լրահոս