Համանախագահներն առաջարկել են ստեղծել աշխատանքային խմբեր՝ ԼՂ-ի խնդրի լուծման համար. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են ստեղծել աշխատանքային խմբեր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Մամեդյարովն այս հայտարարությունն արել է երեկ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Ադրբեջանը Համաշխարհային բանկի հետ համատեղ նախագիծ է մշակել՝ կապված այն աշխատանքների հետ, որոնք կիրականացվեն իրենց տները հարկադիր վերաբնակների վերադարձից հետո»:

Մամեդյարովը վստահություն է հայտնել, որ ադրբեջանցի դիվերսանտները «վաղ թե ուշ կվերադարձվեն»: Մամեդյարովը տարածաշրջանային նախագծերին Հայաստանի մասնակցությունը հնարավոր է համարել ԼՂ-ից ու հարակից տարածքներից «հայկական զորքերի դուրս բերումից» հետո միայն:

Տեսանյութեր

Լրահոս