Մաքսիմ Հակոբյանի եղբայրը չդիմացավ ճնշմանը
Օրերս իրավիճակն Աղթալայում բավականին լարված էր: Մի քանի օր շարունակ Կոմբինատի ղեկավարության դեմ բողոքի ալիք բարձրացրեցին կոմբինատի աշխատակիցները: Նրանք նախ պահանջում էին հեռացված աշխատակիցներին նորից ընդունել աշխատանքի,այնուհետև վերանայել աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները: Civil Vioce ՀԿ կամավորները, իմանալով քաղաքացիների դժգոհության մասին, մեկնեցին Ախթալա՝ տեղում պարզելու իրավիճակը: Բողոքող կողմի խոսքով 13 աշխատակից աշխատանքից հեռացվել էր այն պատճառով , որ պահանջել էր բարելավել աշխատանքային պայմանները և խոստացվածի համաձայն վերանայել աշխատավարձերը: Ախթալայի ավագանու անդամ, Լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Սասուն Վարդումյանը , ում նույնպես հեռացրել էին աշխատանքից, պատմեց , որ աշխատանքից ազատելուց առաջ նախազգուշացում չի եղել, հեռացման մասին տեղեկացել էին փոստից ստացած ծանուցագրի միջոցով:
ԼՀԿ-ի դիմաց իրավիճակը գնալով թեժացավ: Հավաքված բողոքողների շարքերը գնալով համալրվեցին: Ցուցարարներին միացան նաև կանայք: Մի քանի հարյուր բողոքավորների ցասումն այլևս հնարավոր չէր զսպել ՝ մարդիկ հրելով կոմբինատի դարպասները ներխուժեցին կոմբինատի տարածք ՝ տնօրենից պահանջելով ներկայանալ և պարզաբանումեր տալ: Կոմբինատի տնօրենն այդպես էլ չիջավ ՝ աշխատակիցների հետ հանդիպելու: Հակոբյանը ընդունեց միայն լրագրողներին: Մաքսիմ Հակոբյանի եղբայրը չհերքեց, որ աշխատողներին աշխատանքից ազատել է աշխատավարձից դժգոհելու պատճառով:
Նրա տրամաբանությամբ՝ այս կերպ կարգ ու կանոն է հաստատել:Ավելին, տնօրենը հորդորեց, թե պատիժը կխստացնի և 700 աշխատակցի հարկադիր պարապուրդի կուղարկի: Իսկ աշխատանքից ազատած 13 հոգուն կտրականապես մերժեց և պնդեց, որ չի վերականգնի աշխատանքի: «Եթե 13 հոգուն ընդունեմ աշխատանքի, ես հրաժարական կտամ»,- ասաց Հակոբյանը: Րոպեներ անց որոշումը փոխվեց, աշխատանքից ազատված 13 քաղաքացիները հաջորդն ևետ վերադարձան աշխատանքի:
Այսօր զանգահարեցինք աշխատանքի վերակագնված անձանց ՝ ճշտելու , թե իսկապես բոլորն աշխատում են և արդյո՞ք խնդիրներ չկան տնօրինության հետ: Մեզ պատասխանեցին, որ անցել են աշխատանքի և մինչ միջազգային շուկայում նավթի գների կարգավորվելը դեռևս կաշխատեն հին պայմաններով: Ամեն դեպքում առաջիկա երկու ամսվա ընթացքում կշարունակեն աշխատել նույն պայմաններով:
«Civil Voice» ՀԿ-ն հետևողական է լինելու խնդրին և հարկ եղած դեպքում կընդիմանա անօրինական գործողություններին:
«Civil Voice» ՀԿ