Ախուրյանցիները դեռ սպասում են իրենց հասանելիք բնակարանին
Tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևանները մնացել են առանց բնակարանների: Պետությունը նրանց տված խոստումը չի կատարել:
Ախուրյանում անավարտ է մնացել բազմաբնակարան 32 բնակարանով 3 շենքի շինարարությունը, որի շահագործմամբ 104 ընտանիք կկարողանար տնակից տեղափոխվել քարաշեն կառույց: Նույն տարածքում կառուցվելու էր նաև ևս մեկ շենք: Տարածքն ազատվել էր որպես շինհրապարակ, սակայն կառուցապատման ուղղությամբ վերջին 4 տարում ոչ մի քայլ չի կատարել: