Արսեն Արշակյանը 2-3 օրից կհրապարակի իր նոր պաշտոնի մասին
Երևանի Ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Արսեն Արշակյանն աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Արշակյանը: Մեր հարցին՝ արդյոք կրկին ոստիկանության համակարգո՞ւմ է աշխատելու, նա պատասխանեց, որ 2-3 օրից կհրապարակի նոր պաշտոնը:
Ոստիկանությունից հայտնել էին, որ Արսեն Արշակյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ: