Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել երիտասարդ օպերային երգիչների Ռիմսկի-Կորսակովի անվան 9-րդ միջազգային մրցույթում. arminfo.info
arminfo.info-ի փոխանցմամբ՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեյանը 1-ին տեղն է զբաղեցրել ռուսաստանյան երաժշտական մրցույթում:
Ինչպես հաղորդել է թատրոնի մամուլի ծառայությունը, Ներսեսյանը հաղթել է Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթում, որն ընթացել է հունվարի 28-31-ը Տիխվինում` ռուս մեծ կոմպոզիտորի հայրենի քաղաքում: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային և օպերային կատարումների գծով: Կամերային բաժնի համար ընտրվել էին 15 կատարողներ, օպերայինի համար` 44 մասնակիցներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից և Չինաստանից:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: