Իրանի վրա ճնշում բանեցնելն անիմաստ է. Հասան Ռոուհանի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը մտադիր է հետագայում նույնպես զբաղվել միջուկային տեխնոլոգիաների ներդրմամբ՝ իր ատոմային խաղաղ էներգետիկայի զարգացման համար:

Նրա խոսքերով՝ Իրանի միջուկային ծրագրի ծնդրի լուծումը գտնվում է բացառապես քաղաքական հարթության վրա, և այդ որոշումը պահանջում է բանակցություններին մասնակցող երկու կողմի մոտ քաղաքական կամքի առկայություն: Ռոուհանին ընդգծել է, որ իրենք ցանկանում են հնարավորինս շուտ լուծել այդ խնդիրը: Ռոուհանին վերահաստատել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ:

Անդրադառնալով Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններին, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությանը՝ Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի վրա ճնշում բանեցնելն անիմաստ է. «Ինչպես ճնշումը, այնպես էլ պատժամիջոցները, երկկողմանի սուր են, որը վնաս է պատճառում երկու կողմին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031