Իրանը ցավակցական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի կառավարությանն ու ժողովրդին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Մարզիե Աֆհամը ցավակցական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի կառավարությանն ու ժողովրդին՝ կապված գիշերն այդ երկրի թագավոր Աբդուլլահի մահվան հետ:

Աֆհամը հավելել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնելու է Սաուդյան Արաբիա, ուր և մասնակցելու է թագավոր Աբդուլլահի հուղարկավորությանը:

Սաուդյան Արաբիայի թագավոր, 91-ամյա Աբդուլլահ բին Աբդուլազիզը երեք շաբաթ բուժում ստանալիս երեկ գիշեր մահացել է հիվանդանոցում: Սաուդյան Արաբիայի թագավոր է դարձել Աբդուլլահի եղբայր, 79-ամյա (ծնվել է 1935 թվականին) Սալմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031