Չինաստանի 300 քաղաքացի վերջին շրջանում համալրել է «Իսլամական պետության» շարքերը
Չինական Huantsyu shibao թերթի փոխանցմամբ՝ Մալայզիան ջիհադին մասնակցելու համար Սիրիայի ու Իրաքի տարածք մեկնող Չինաստանի քաղաքացիների համար դարձել է հիմնական տարանցիկ երկրներից մեկը: Վերջին շրջանում Չինաստանից Մալայզիայի միջոցով Մերձավոր Արևելք է մեկնել ավելի քան 300 մարդ՝ համալրելու համար «Իսլամական պետության» շարքերը:
Թերթն ընդգծում է, որ ջիհադական գաղափարախոսության ազդեցության տակ ընկած չինացի մուսուլմանները մեկնում են Թուրքիա, որի տարածքից էլ մուտք են գործում Սիրիա կամ Իրաք:
«Իսլամական պետության» շարքերը համալրելու համար Չինաստանից գերազանցապես մեկնում են (մուսուլման) ույղուրներ, որոնց թվում քիչ չեն կանայք ու անչափահասները: Նրանցից շատերն անլեգալ հատում են սահմանը՝ օգտագործելով թուրքական կեղծ անձնագրեր: