Բաժիններ՝

Պերմյակովին հանձնելու պահանջով ստորագրահավաք` Վանաձորում (լուսանկարներ)

Քաղաքացիական նախաձեռնող խմբի երիտասարդները  հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին  ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով Վանաձորում իրականացնում են ստորագրահավաք: Ստորագրահավաքի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազից պահանջում են պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով և պաշտոնական գրությունը հրապարակել, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության նախաքննությունը և դատաքննությունը իրականացնել առավելագույն հրապարակային և թափանցիկ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու, նրա կալանքը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կրելու և քննչական մարմինների  կողմից նրա նկատմամբ քննչական գործողությունները անխափան իրականացնելու պահանջի ներքո, ինչպես նշում են քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամները, 3 ժամվա ընթացքում ստորագրել է ավելի քան 300 մարդ:

Permyakov (3)

Permyakov (2)

Permyakov (4)

Permyakov (1)

Երիտասարդները նաև նշեցին, որ շատ մարդիկ, ովքեր ստորագրում են պահանջի ներքո պատրաստակամություն են հայտնում մասնակցելու ցույցերի և իրենց միասնությունն են հայտնում գյումրեցիների և երևանցիների պահանջին: Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ ակցիան ոչ թե հակառուսական է, այլ նրանք հանդես են գալիս հստակ պահանջով, որն ուղղված է ՀՀ Կառավարությանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս