Ցուցարարները պահանջում են տեսանյութ ներկայացնել, որ Պերմյակովը Հայաստանում է
Քանի որ հասարակության շրջանում կասկածներ կան, որ 6 մարդու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին արդեն փախցրել են Ռուսաստան, Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված ցուցարարները պահանջում են կարճ տեսանյութ ներկայացնել՝ ապացուցելու համար, որ հանցագործը գտնվում է Հայաստանում է։
«Դա բարդ չէ, ֆանտաստիկայի ժանրից չէ։ Ընդամենը 10-15 վայրկյանանոց տեսանյութ նկարահանեք ու ներկայացրել, որ համոզվենք` հանցագործը Հայաստանում է, նրան Ռուսաստան չեն փախցրել»,- ասաց Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Գևորգ Կոստանյանը, ի պատասխան այս պահանջի, ասաց. «Էն որ հիմա մեր քննիչները զորամասի ներսում են, էդ նշանակում է, որ նա այնտեղ է»։
Սակայն ցուցարարները սկսեցին սուլել՝ անվստահություն հայտնելով այս հայտարարությանը։
Գ. Կոստանյանը հայտարարեց, որ իրենք պետք է դիմեն զորամասի ղեավարությանը, որպեսզի դա հնարավորություն լինի անելու։ Ցուցարարները պահանջեցին դա իրականացնել՝ կասկածները փարատելու համար։
ՇՄ դատախազության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիան այս պահին շարունակվում է։
Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ