Շիրակի ոստիկանապետ. Հայտարարվել է «պլան պերեխվատ», հանցագործը մեկ հոգի է (տեսանյութ). Aravot.am
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի խոսքով՝ Շիրակի մարզը հսկողության տակ է, բոլոր ճանապարհները հսկվում են, հանցագործը փախչելու որեւէ հնարավորություն չունի: Նրա խոսքով՝ սպանություն կատարողը մեկ հոգի է: Նախնական տեղեկություններով՝ ռուսական զորամասի զինվոր է: