Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է Ուկրաինայից պահանջել վաղաժամ մարել 3 միլիարդ դոլարի վարկը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը կարող է Ուկրաինայից պահանջել վաղաժամ մարել իր տրամադրած 3 միլիարդ դոլարի վարկը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի կառավարությունում լրատվամիջոցի աղբյուրները:

Ընդգծվում է, որ խախտվել են մի ամբողջ շարք պարամետրեր, որոնք պայման են հանդիսացել` Ռուսաստանի կողմից Ուկրաինային վարկը տրամադրելու համար: Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ այդպիսի հանգամանքներում բավական հավանական է, որ Ռուսաստանը հարկադրված կլինի մոտ ժամանակներս Ուկրաինայից պահանջել 3 միլիարդ դոլարի պարտքի մարում:

Ռուսաստանը 2013 թվականի վերջին որոշել էր Ուկրաինային տրամադրել 15 միլիարդ դոլարի վարկ, սակայն դրանցից հատկացրեց միայն առաջին տրանշը` 3 միլիարդ դոլար: Ուկրաինայում գրանցվեց Եվրամայդանը, և Ուկրաինան չստացավ մնացյալ 12 միլիարդ դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս