Ինչպե՞ս կանխարգելել շուրթերի հերպեսը
                                    steptohealth.ru կայքը կազմել է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կանխարգելել շուրթերի հերպեսը:
- Աշխատեք խուսափել այն իրերից և մարդկանց հետ ուղիղ շփումից, որոնք կարող են վարակված լինել: Մի համբուրեք անձանց, ում շուրթերին արդեն հերպես է առաջացել, մի օգտագործեք նրանց օգտագործած սպասքը:
 - Շուրթերը շրթներկով կամ կրեմով ներկելը հիանալի միջոց է, եթե դուք ցանկանում եք խուսափել արևի ճառագայթների բացասական ազդեցությունից:
 - Երկաթն ու ցինկը տարրեր են, որոնք շատ կարևոր են ձեր մաշկի համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այնպիսի սնունդ ընդունել, որը պարունակում է նշված նյութերը: Շատ կարևոր է նաև A, B, C, E վիտամինների օգտագործումը:
 - Սխտորի օգտագործումը կարող է նպաստել իմունային համակարգի ամրապնդմանը, ինչպես նաև կարող է վերացնել բերանում հավաքված բակտերիաները: Եթե առավոտյան չեք կարող սխտոր օգտագործել՝ դրա հոտի պատճառով, ապա կարելի է օգտագործել դրանց հաբերը:
 
Թարգմանությունը՝ 168.am-ի
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    