Մադաթաշենն ու Արախիշն ունեն համայնքի նոր ղեկավարներ

2014 թվականի դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Մադաթաշեն եւ Քաշաթաղի շրջանի Արախիշ համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում Մադաթաշեն համայնքի ղեկավար է ընտրվել Էդուարդ Հայրապետյանը, իսկ Արախիշ համայնքի ղեկավար՝ Համիկ Մկրտչյանը, այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն արձանագրվել, վերահաշվարկի պահանջ չի առաջացել:

Տեսանյութեր

Լրահոս