Հետախուզվում էր խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 10.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Լևոն Օ.-ն, որը դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
ՀՀ ոստիկանություն