Մեդվեդևը Պորոշենկոյին մեղադրել է Ուկրաինան Ռուսաստանի պոտենցիալ ռազմական հակառակորդի վերածելու մեջ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Facebook-ի իր էջում սպառնացել է արձագանքել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հակառուսական օրենքին ու Ուկրաինայի կողմից ոչ բլոկային կարգավիճակից հրաժարվելուն.
«ԱՄՆ նախագահը ստորագրել է հակառուսական օրենք, որն ամերիկացի յուրաքանչյուր նախագահի իրավունք է տալիս մեր երկրի դեմ յուրաքանչյուր ժամանակ օգտագործել պատժամիջոցներ: Ինչպես և Ջեքսոն-Վենիկի օրենքի պարագայում է, Ամերիկայի հետ մեր հարաբերությունները թունավորվեցին տասնամյակներով»:
Ապա նա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է Ուկրաինան Ռուսաստանի պոտենցիալ ռազմական հակառակորդի վերածելու մեջ. «Ուկրաինայի նախագահը Գերագույն ռադային է ուղարկել երկրի ոչ բլոկային կարգավիճակից հրաժարվելու մասին օրինագիծ:
Ըստ էության, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելով՝ Ուկրաինան վերածում են Ռուսաստանի պոտենցիալ ռազմական հակառակորդի: Այդ որոշումները կունենան չափազանց բացասական հետևանքներ: Եվ մեր երկիրը հարկադրված է արձագանքել դրանց»: