Սաուդյան Արաբիան հայտնել է նավթի գների տատանման պատճառը
Saudi Press Agency-ի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ան-Նուայմին հայտարարել է, որ նավթարդյունահանման ծավալը նվազեցնելուց թագավորության հրաժարվելը կապված չէ քաղաքականության հետ.
«Չպետք է մոռանալ միջազգային շուկաներում սպեկուլյանտների բացասական դերի մասին, որոնք գները դրդում են տարբեր ուղղություններով` ֆինանսական շահ ստանալու նպատակով: Այդպիսի գործողությունները կտրականապես ազդում են նավթի գների վրա:
Այնպիսի պայմաններում, երբ համաշխարհային նավթարդյունահանման մեջ մեծանում է այն երկրների դերը, որոնք չեն մտնում OPEC-ի մեջ, Սաուդյան Արաբիայի կամ OPEC-ի կողմից նավթարդյունահանման ծավալի նվազեցումը միայն կնվազեցնի շուկայում սեփական մասնաբաժինը և չի առաջացնի նավթի գների բարձրացում»: