Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում Ստրասբուրգում գաղտնի հանդիպում ունենալ Մարգվելաշվիլու հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, որ չի պատրաստվում Ստրասբուրգում գաղտնի հանդիպում ունենալ Վրաստանի ներկայիս նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ

Մարգվելաշվիլին ու Սաակաշվիլին այսօր Ստրասբուրգում ներկա են գտնվել Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Սաակաշվիլին հայտարարել է, որ չի կարող շնորհավորել վրացական պատվիրակությանը, քանի որ դա հայրենիքում խնդիրներ կառաջացնի պատվիրակության անդամների համար:

Սաակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանում ակնդետ հետևում են պատվիրակության քայլերին, ինչի համար էլ ինքը չի ցանկանում անհարմար դրության մեջ դնել նրա անդամներին. «Մարգվելաշվիլու հետ որևէ գաղտնի հանդիպում չի լինելու»:

Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ԱԳՆ-ը վերացրել է իր նախագահական անձնագիրը. «Ես ավիաընկերությունում իմացա, որ վերացված է իմ նախագահական անձնագիրը՝ չնայած նրան, որ այն ինձ հասնում է օրենքով: Օդանավակայանի աշխատակիցները պարզապես ժպտացին այդ կապակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս