Նիկոլ Փաշինյան. Նրանց կարծիքով՝ իշխանություն ունենալը՝ ում ուզել ծեծելն ու քացու տակ գցելն է

«Բռնությունների հրահանգավորումը անում է Սերժ Սարգսյանը»,- ՀՀ-ում բռնարարքների կապակցությամբ այս պահին ընթացող ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անմեղության կանխավարկածը կա այն երկրում, որտեղ կա նորմալ արդարադատություն: Սակայն, ըստ նրա, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ փոխոստիկանապետը լրագրողների հետ զրույցում հայտարարում է՝ «էս երկրում ով էլ լինի իմ ներկայությամբ ՀՀ նախագահի հասցեին որևէ բան ուզենա ասել, ականջները կկտրեմ շան թուլի պես», և իրավապահ այս համակագում ո՞վ կարող է խոսել անմեղության կանխավարակածի մասին:

«Էն թիմը, որ 10 մարդ գնդակահարելով Սերժ Սարգսյանին բերել են իշխանության, նշանակում է ունենալ բեսրպրեդել իրավունք: Էսքան ժամանակ մարդ չեն ծեծել, ասում ենք՝ էսքան մարդ սամասուդ արեցինք, էսքան ժամանակ ինչի՞ սամասուդ չենք անում, կարող ա՞ արդեն կորցնում ենք սամասուդ անելու իրավունքը: Այս խնդիրը լուծելու համար Սերժ Սարգսյանը գնում է նման քայլերի: Նրանց կարծիքով՝ իշխանություն ունենալը՝ ում ուզել ծեծելն ու քացու տակ գցելն է: Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե սա միայն քաղաքացիական հասարակության խնդիրն է: Սա նաև ՀՀԿ-ի դեմ է:

ՀՀԿ-ում կան մարդիկ, որ հասկանում են ողջ իրավիճակը ու հարցեր են տալիս, թե ինչու է այսպես, ինչու է Սերժ Սարգսյանն էդ մարդկանց բերել ԱԺ, վարկաբեկում է ողջ ԱԺ պատգամավորի ինստիտուտը: Բերել է, որ ցույց տա, որ ով հանդգնի, ոնց ասում են՝ «не рыпайся», ոնց ասում են, նենց էլ կանեք, հանգիստ նստեք տեղներդ, հանկարծ վարկային պայմանագիր չքննադատեք: Բայց էդ ձեզ են վախեցնում, մեզ վախեցնել չի լինի: Մենք անցել ենք հետապնդումներով, բանտերով, մեզ վախեցնել չի լինի: Հիմա հարց է ծագում՝ ինչի՞ են էս հայտարարությունն ընդունել: Պարզ պատճառով՝ նման հետաքննությունը երկու ճանապարհ կա՝ կամ ընդհանրապես չեն բացահայտվում, կամ էնպես են բացահայտվում, որ ավելի լավ է չբացահայտվեր»:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի դեմ հարձակումը բացահայտվեց ու այնպես բացահայտվեց, որ Վարդան Այվազյանը ոչ մի կապ չունի այդ միջադեպի հետ, իսկ հիմա էլ կբացահայտվի, որ Առաքել Մովսիսյանը ոչ մի կապ չունի այս միջադեպի հետ: Փաշինայանը նշեց, որ հանցագործը մի օր չի նստել, թեև անգամ Դուբայից ադամանդ բերելու համար մաքսանենգության մեղադրանքով փնտրվում է: «Նման բան կարող է լինել միան բարձրագույն իշխանության հովանավորության դեպքում»:

Տեսանյութեր

Լրահոս