Բաժիններ՝

Լավրովը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է Ղրիմում տեղակայել միջուկային զենք

Ռուսական Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է Ղրիմում տեղակայել միջուկային զենք.

«Այժմ Ղրիմը դարձել է պետության մասնիկ, որը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին համապատասխան ունի միջուկային զենք: Ավելին, Ռուսաստանն իրավասու է իր միջուկային զինանոցը տնօրինել իր շահերին ու միջազգային-իրավական պարտավորություններին համապատասխան»:

Լավրովի խոսքերով` միջազգային իրավունքը Ռուսաստանին տալիս է Ղրիմում միջուկային զենք տեղակայելու հնարավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս