Խոշոր ու շղթայական ավտովթար` «Արքայաձոր» ռեստորանի մոտ
Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 15SL190 պ/հ ), «Օպել Ջի» մակնիշի 32US189 պ/հ (վարորդ Ն. Գ.), «Օպել Զաֆիրա» մակնիշի 34PV658 պ/հ (վարորդ Ա. Հ.), «Մերսեդես» մակնիշի 34CR954 պ/հ (վարորդ Հ. Հ. ծնվ. 1983թ.) և «Կիա Սորենտո» մակնիշի 71OD077 պ/հ (Ա. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» են հոսպիտալացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Հ.-ը և ուղևոր Ա. Վ.-ը (ծնվ.1992թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն