Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերի 17-ին. աղբյուր

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ու «Վեցյակը» որոշում են ընդունել բանակցությունների հերթական փուլը քաղտնօրենների մակարդակով անցկացնել դեկտեմբերի 17-ին, Ժնևում: Այս մասին գործակալությանը հայտնել է իրանական բանակցային թիմին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը:

Նրա խոսքերով՝ որոշվել է բանակցային հերթական փուլն անցկացնել հաջորդ չորեքշաբթի, Ժնևում: Աղբյուրն ընդգծել է, որ Շվեյցարիան պատրաստ է ընդունել պատվիրակություններին, և որ բացի Շվեյցարիայից, նման պատրաստակամություն են հայտնել մի ամբողջ երկրներ, որոնց թվում են նաև Օմանն ու Ղազախստանը:

Տեսանյութեր

Լրահոս