 
                        Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորները կազատվեն ելքի համար պետտուրքի վճարումից
 
                                    Կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        