Վ. Գասպարյան. Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները

Նախախորհրդարանի անդամների ավտոմեքենաներն այրելուց հետո նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ եթե բանդա կա և բացահայտնված չէ, ապա կամ ոսիկանության ձեռքը խառն է, կամ էլ երկրում ոստիկանություն չկա: Լրագրողներից մեկը Նախախորհրդարանի անդամների այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, ինչին ի պատասխան, նա ասաց. «Գլուխները պատին են տալիս նման հայտարարություններ անողները, բառիս բուն իմաստով եմ ասում, որովհետև…: Քննություն է գնում, քննությունը թող գնահատական տա, ուղղակի մի քանի ուղղություններ… Շատ տարօրինակ է, որ այդ մեքենաները բոլորը վառվել են այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան, իսկ նույնիսկ մեքենա կա, որ ուրիշ տեղ պետք է տեղակայված լիներ և տեղակայվել է…»,- ասաց նա: Նրա խոսքով՝ դա «հաստատ կբացահայտվի»:

Տեսանյութեր

Լրահոս