Դանիլո Աստորիի և Գալուստ Սահակյանի տարբերությունը

Ուրուգվայում մեկ շնչին ընկող ՀՆԱ-նչորս անգամ ավելի է, քան նույն ցուցանիշը Հայաստանում: Հայաստանի խորհրդարանում գտնվող Ուրուգվայի փոխնախագահ և Սենատի նախագահ Դանիլո Աստորին պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե ինքը նույնքա՞ն համեստ կյանքով է ապրում, որքան իր երկրի նախագահ Խոսե Մուխիկոն, ասել է. «Այո, ես էլ եմ շատ համեստ կյանքով ապրում, և ոչ թե նրա համար, որ դա հասարակությունը տեսնի, այլ ինձ այդպես է հարմար»: Սակայն նույնը չի կարող ասել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա Հայաստանի տնտեսական վիճակը պատճառաբանում է շրջափակմամբ և պատերազմի սպառնալիքով: Մինչդեռ դրա իրական պատճառն այն է, որ Հայաստանում իշխանությունը դիտարկվում է` որպես բարեկեցության և շքեղ կյանքի աղբյուր: Եվ սա չի վերաբերում միայն Գալուստ Սահակյանին:

Առավել մանրամասն՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս