Գրպանահատության դեպքը բացահայտվել է
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1995 թ. ծնված Տաթևիկ Կ.-ից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում, թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և ուսանողական քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Քաջիկ Գ.-ն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն