Պուտինը հարձակման է անցել. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակման է անցել:

Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստորագրել է Աբխազիայի հետ դաշնակցության ու ինտեգրման մասին այսպես կոչված պայմանագիր, որպեսզի միտումնավոր իրականացնի Եվրոպայի համար ռազմավարական կարևորություն ունեցող հատվածի` Աբխազիայի բռնակցումը.

«Աբխազիայի ծովափի ձգվածությունը կազմում է 250 կիլոմետր: Վրաստանի հիանալի այդ հատվածում կան մի շարք ծովային նավահանգիստներ, գեղեցիկ բնություն: Աբխազիան ոչ միայն Վրաստանի կարևոր մասն է, այլև այն ռազմավարական կարևորություն ունի նաև Եվրոպայի համար:

Իսկ Պուտինն այդ ժամանակ Սուխումի առաջնորդի հետ ստորագրել է այսպես կոչված պայմանագիր, որը կարելի է գնահատել որպես Վրաստանի բնիկ տարածքի բռնազավթմանն ուղղված քայլ: «Փաստաթղթի» ձևակերպման արդյունքում վերացվել է սահմանը, օկուպացիոն գծի երկայնքով կենտրոնացած են զինված ուժերը:

Այսօր այնտեղ գլխավոր գործող անձը հենց Պուտինն է, որն անգամ հեղաշրջում է կազմակերպել օկուպացված տարածքում, որպեսզի նշանակի ԱԴԾ-ի աշխատակից, պարոն Խաջիմբային»:

Տեսանյութեր

Լրահոս