Բաժիններ՝

Վենեսուելայում ընդդիմադիր առաջնորդին մեղադրել են Մադուրոյի սպանությունը նախապատրաստելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի նկատմամբ, որ նա մասնակցել է նախագահ Նիկոլաս Մադուրոյին սպանելու նպատակով ենթադրյալ դավին:

Մեղադրանք ներկայացնելուց հետո ընդդիմադիր գործչին չեն վերցրել կալանքի տակ: Մաչադոն իր կողմնակիցներին կոչ է արել պայքարել ժողովրդավարության ու ազատության համար: Եթե Մաչադոն մեղավոր ճանաչվի, ապա նրան կարող են ազատազրկել 8-16 տարի ժամկետով:

47-ամյա Մաչադոն գտնվել է այս տարեսկզբին գործող իշխանությունների դեմ կազմակերպված փողոցային խոշոր ակցիաների առաջնագծում: Դրանց ժամանակ զոհվել էին տասնյակ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031