Մենք չենք մասնակցում Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին. Իրանի ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ Թեհրանը չի մասնակցում Իրաքում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին.

«Իսլամականների հանդեպ Իրանի քաղաքականությունը չի ենթարկվել փոփոխությունների: Մենք «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրաքին օգնում ենք խորհուրդներով: Հավաստի ու ճշգրիտ չէ այն տեղեկատվությունը, թե Իրանը համագործակցում է «Իսլամական պետության» դեմ պատերազմին մասնակցող մյուս երկրների զինված ուժերի հետ»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Իրաքում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: Իրանի զինված  ուժերի շտաբի պետի տեղակալ Մասուդ Ջազայերին հերքել էր դա:

Տեսանյութեր

Լրահոս