Իրանի ռազմաօդային ուժերն Իրաքի տարածքում հարվածել են «Իսլամական պետության» դիրքերին. Պենտագոն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի տարածքում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Կիրբին.

«Մենք ունենք վկայություններ այն մասին, որ նրանք (իրանցիները) իսկապես վերջին օրերին կատարել են ավիահարձակումներ` օգտագործելով F-4 Phantom ինքնաթիռները: Իրանն իր գործողությունները չի համակարգում միջազգային դաշինքի հետ` մասնավորապես կապված «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031