Իրանը հերքել է Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին հարված հասցնելու մասին տեղեկատվությունը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Թեհրանը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ Իրանի ռմբակոծիչները հարվածներ հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին:

Իրանի զինված  ուժերի շտաբի պետի տեղակալ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ Թեհրանի կարծիքով` Իրաքում առկա քաոսի ու խնդիրների, այդ թվում նաև «Իսլամական պետության» զինյալների գործունեության հիմնական աղբյուրն ԱՄՆ-ն է:

Գեներալը հայտարարել է, որ հենց ամերիկյան աջակցության շնորհիվ են իսլամականները կարողացել հասնել այդպիսի հաջողությունների. «Իրաքի ապագա անկախությունը կախված է նրա կառավարությունից, բանակից ու կամավոր զորամիավորումներից, և ոչ թե ԱՄՆ-ից»:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Իրաքում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031