Բաժիններ՝

Այսօրվանից «Նաիրիտի» ողջ աշխատակազմը աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր կստանա

«Այսօրվանից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Այսինքն` հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր: Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն՝ գործարանի պահպանման աշխատանքների համար»,- 168.am-ին ասել է գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:

Աշխատավարձերի վերաբերյալ Ա.Հարությունյանը հայտնել է, որ 400 հազար դրամից բարձր վարձատրվող 178 հոգու աշխատավարձերը կրճատվելու են մի քանի անգամ. «Գործարանի մոտ մարդիկ հավաքվել էին քիչ քանակով, այդքան շատ չէին այդ պահին խնդիրներ դնելու համար: Իրենք էլ տնօրենից լսեցին նույնը և որոշում կայացվեց առաջիկա շաբաթվա ընթացքում ամենայն հավանականությամբ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն՝ միակ պահանջով՝ վճարել աշխատավարձըգ ամբողջը, ինչպես խոստացել էր նախարարը մեկ ամիս առաջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս