Բաժիններ՝

Ռուսաստանն այլևս չի կարող հույս ունենալ, որ նախկինի չափ եկամուտներ կստանա նավթից. Bloomberg

Bloomberg վերլուծական-լրատվական կենտրոնն իր խմբագրականում նավթի ներկայիս գնանկումը գնահատել է որպես ամենաուժեղը՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո: Խմբագրականը զուգահեռներ է անցկացրել 30 տարի առաջվա իրավիճակի հետ, որը հանգեցրեց պարտքային ճգնաժամի Մեքսիկայում ու Խորհրդային Միության փլուզմանը, և նշել, որ արժութային շուկաներում հետևանքներն այս անգամ պակաս լուրջ չեն լինելու:

Փաստելով, որ ընթացիկ տարում նավթի գներն անկում են ապրել 37%-ով՝ Bloomberg-ը կանխատեսում է, որ Ռուսաստանն այլևս չի կարող հույս ունենալ, որ նախկինի չափ եկամուտներ կստանա նավթից: Ընդ որում, միայն Ռուսաստանը չէ, որ տուժելու է նավթի գնանկումից։ Մեջբերելով Englewood խորհրդատվական ընկերության փոխնախագահ Դենիել Յերգինի խոսքերը՝ Bloomberg-ը նշում է, որ նավթի արդյունահանումը չկրճատելու՝ ՕՊԵԿ-ի որոշման հետևանքով կտուժեն նաև Իրանը, Նիգերիան և Վենեսուելան:

Ավելին, Bloomberg-ը չի բացառել, որ նավթի գինը կարող է նվազել մինչև 40 դոլար՝ 1 բարելի դիմաց։ Այդ մասին Bloomberg-ի հետ զրույցում անուղղակիորեն ակնարկել է Chatham House կենտրոնի ներկայացուցիչ Փոլ Սթիվենսը։ Նա ասել է, որ նավթի գները նվազելու են մինչև այն մակարդակ, քանի դեռ ստացված եկամուտները ծածկում են նավթարդյունահանման ծախսերը: Իսկ թերթաքարային նավթի արդյունահանումը, Սթիվենսի կարծիքով, եկամտաբեր կլինի անգամ 40 դոլարից ցածր գնի պայմաններում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031