Օբաման եվրոպացիներին համախմբման կոչ է արել` ի դեմս Ռուսաստանի քաղաքականության
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը Եվրոպայից պահանջում է համախմբվել ազատության ու ժողովրդավարության ամրապնդման մեջ: Այդ մասին նշված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տարածած հայտարարությունում` կապված Բեռլինյան պատի անկման 25-ամյակի հետ:
Օբաման ընդգծել է, որ Արևմտյան ու Արևելյան Գերմանիայի միավորումը վկայել է Սառը պատերազմի ժամանակ գերմանացիների ու նրանց դաշնակիցների համախմբվածության մասին: Օբամայի խոսքերով` դա հիշեցում է այն մասին, որ որևէ բետոնե պատ ու փշալարային արգելապատնեշ ունակ չէ զսպել սովորական մարդկանց ազատության ձգտումը:
Օբաման հավելել է, որ Բեռլինյան պատի անկման շնորհիվ Գերմանիան սկսել է առաջատար դեր խաղալ Եվրոպայում ու աշխարհում, իսկ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրները կարողացել են հասնել ժողովրդավարական հաջող բարեփոխումների: